Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

12:31 • 11.03.14

Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում 71 կողմ, 2 դեմ և 37 ձեռնպահ քվեարկությամբ:


ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած` հասարակական կազմակերպություններին վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը ևս ընդունվեց 111 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:


ԱԺ կանոնակարգ օրենքում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին փաթեթը ևս ընդունվեց 108 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:


Մինչ քվեարկությունը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թեպետ իրենք ևս այդ նախագծի հեղինակներից են և կողմ են քվեարկելու, սակայն կխնդրեր նկատի ունենալ, որ իրենք կողմնակից էին, որ այդ հաղորդումը ԱԺ հանձնաժողովներում ևս ներկայացվեր. «Այլապես այն դուրս է մնում ընդհանուր կոնտեքստից ու Սահմանադրության հետ խնդիրներ ենք ունենում, առաջիկայում կանդրադառնանք այս հարցին»:


Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը՝ 102 կողմ, 0 դեմ և 4 ձեռնպահ ձայներով: