Գայի պողոտայում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղայի

11:59 • 11.03.14

Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Հ. Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: