Ղրիմի խորհրդարանն անկախության մասին հռչակագիր է ընդունել
Ղրիմի Գերագույն խորհուրդն ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի անկախության մասին հռչակագիր է ընդունել, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով խորհրդարանի մամուլի ծառայությանը: Հռչակագրի օգտին է քվեարկել Գերագույն խորհրդի 100 պատգամավորներից 78-ը: Սևաստոպոլի անկախության համար քվեարկել է քաղաքային խորհուրդը:
Պատգամավորների հավանությանն արժանացած փաստաթուղթը թույլ կտա իրավաբանորեն ձևակերպել Ռուսաստանի կազմ թերակղզու ներառվելը, ինչպես նաև մարտի 16-ին հանրապետական հանրաքվեի անկացում, որտեղ կդրվի Ղրիմի կարգավիճակի մասին հարցը:
Եթե հանրաքվեի ժամանակ Ռուսաստանին միանալու որոշումը Ղրիմի բնակիչների հավանությունը ստանա, թերակղզին կհայտարարվի անկախ և ինքնիշխան պետություն: Այնուհետ Ղրիմի Հանրապետությունը կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով այն ներառել երկրի կազմում՝ որպես Դաշնության սուբյեկտ:










