Չեխիայի փոխվարչապետը վրաերթի է ենթարկել մոտոցիկլավարի
Գիտության, հետազոտությունների ու նորարարությունների հարցերով Չեխիայի փոխվարչապետ Պավել Բելոբրադեկը, գտնվելով սեփական մեքենայի ղեկին, վրաերթի է ենթարկել մոտոցիկլավարի։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, տուժածը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ նրան հասցված նյութական վնասը գնահատվել է 2.000 դոլար։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պրահայում։ Թե վարորդը, թե տուժածը եղել են սթափ վիճակում։
Հաղորդվում է, որ վարորդը խաչմերուկում ճանապարհը չի զիջել մոտոցիկլին։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։










