Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են ընդունվել արդեն այս շաբաթ. Ֆրանսիայի ԱԳՆ

12:43 • 11.03.14

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում, եթե Մոսկվան չարձագանքի Ուկրաինայում իրավիճակի թուլացմանն ուղղված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկին, գրում է dw.de-ն:

 

«Եթե նրանք չպատասխանեն կամ բացասաբար պատասխանեն, ապա արդեն այս շաբաթ կարող է ընդունվել պատժամիջոցների մի ամբողջ շարք»,- ասել է Ֆաբիուսը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ պատժամիջոցները կարող են ներառել վիզային արգելքներ և Ռուսաստանի և Ուկրաինայի առանձին քաղաքացիների ակտիվների սառեցում:

 

Ֆրանսիայի արտգործնախարարն անօրինական է անվանել Ղրիմում Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից այդ շրջանի անեքսիան նույնպես անօրինական կլինի: Նրա խոսքով՝ միակ օրինական քվեարկությունը մայիսի 25-ի արտահերթ նախագահական ընտրություններն են լինելու, իսկ մարտի 16-ին նախատեսված քվեարկությունն անօրինական է լինելու: