Անհետացած մալայզիական ինքնաթիռի գողացված անձնագրով իրանցի ուղևորն ահաբեկիչների հետ որևէ կապ չունի
Մալայզիայի ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ շաբաթ օրվանից անհետացած Boeing-777 ինքնաթիռում գտնվող գողացված անձնագրերով ճամփորդող 2 իրանցիներից մեկը որևէ կապ չունի ահաբեկիչների հետ։
Ինչպես նշում է Business Insider-ը, իրավապահների փոխանցմամբ՝ 19-ամյա իրանցին փորձել է փախչել Գերմանիա։
Մինչդեռ գողացված անձնագրով ճամփորդող մյուս իրանցու ինքնությունը դեռևս պարզված չէ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կուալա Լումպուրից Պեկին պետք է թռչեին ավստրիացի Քրիստիան Կոզիլը և իտալացի Լուիջի Մարալդին։ Սակայն նրանք երկուսն էլ հայտնել էին Թաիլանդում գտնվելու ժամանակ իրենց անձնագրերի գողանալու մասին։ Ավելի ուշ Ինտերպոլը հաստատել է, որ առնվազն 2 ուղևոր թռչում է այլ անձնագրերով։










