Ջիբրալթարի իշխանությունները երկրից «արտաքսել» են վախը կորցրած աֆրիկյան կապիկներին

20:35 • 11.03.14

Մոտ 120 տեղական կապիկներ կարող են «վտարվել» Ջիբրալթարից: Պատճառն այն է, որ մարդկային ընկերությանը սովոր կապիկներն առհասարակ կորցրել են վախի զգացողությունը և սկսել են իրենց վատ պահել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Espanarusa-ին:


Կապիկները, որոնք երկար տարիներ երկրի տեղական ուղենիշ են համարվել, այժմ «մեղադրվում են» վանդալիզմի և զբոսաշրջիկների վրա հարձակումների մեջ: Միայն 2011թ.-ին գրանցվել է ժողովրդի վրա կապիկների հարձակման 104 դեպք:


Ջիբրալթարի կառավարության հայտարարության համաձայն՝ իշխանությունները մտադիր են 200 կապիկներից 120-ին տեղափոխել Հյուսիսային Աֆրիկա: