Քերին Լավրովի հետ Ուկրաինայի հարցը կքննարկի, երբ ՌԴ-ն պատրաստ լինի երկխոսության

11:19 • 11.03.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկի այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստ կլինի երկխոսության։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին։

 

«Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ մենք փաստեր ստանանք, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության»,-ասել է Փսակին։

 

Ավելի վաղ Քերին Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ երկխոսությունն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր չի լինի, եթե Ռուսաստանը «չդադարեցնի Ղրիմը կցելուն ուղղված քայլերը»։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հետաձգել էր Ռուսաստան կատարելիք այցը։

 

«Քերին չի հրաժարվում այն բանից, որ արագ նստի ինքնաթիռ ու հանդիպում անցկացնի, սակայն մենք ուզում ենք վստահ լինել, որ մյուս կողմն այդ հարցին լուրջ է մոտենում»,-ասել է Փսակին։