Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Փարիզում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ ընթացիկ իրավիճակը։
Մինսկի խմբի համանախագահները մտադիր են շարունակել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը։
ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր Մոսկվայում հերթական հանդիպումը կանցկացնի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։










