Իսրայելի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերություններն առաջվա պես դարձնելու ցանկություն է հայտնել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն թուրքական «Անադոլու» գործակալության միջոցով «մեսիջ» է հղել թուրք ժողովրդին։
«Ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություններն առաջվա նման լինեն»,-ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հարցի և հավելել է, որ դա իր ուղերձն է թուրք ժողովրդին։
Հարցին, թե մոտ ապագայում համաձայնության կայացում հնարավո՞ր է, Նեթանյահուն պատասխանել է. «Հուսով եմ՝ կլինի»։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատացել էին 2010թ.-ին, երբ նույն տարվա մայիսին Իսրայելի զինվորները գրավել էին թուրքական «Մավի Մարմարա» նավը, որը շարժվում էր դեպի Գազայի հատված։
Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի։










