Պենտագոնն ընդլայնում է մասնակցությունը անհետացած մարդատար ինքնաթիռի որոնողական աշխատանքներին
Պենտագոնը լրացուցիչ ուժեր է հատկացրել շաբաթ օրն անհետացած մարդատար Malaysia Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռի որոնման գործողություններն իրականցնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Պայմանավորված այն հանգամանքով, որ որոնման գործողություններն ընդլայնվել են ինքնաթիռի նախնական տարածքից դուրս՝ ԱՄՆ-ն Սիամական ծոցում ներգրավել է երկու կործանիչ և մեկ Ericsson տանկեր՝ կործանիչների գործունեությանը նյութատեխնիկակական աջակցություն տրամադրելու նպատակով:
Բացի այդ, որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի 46-րդ ջոկատային նավախմբի պարեկային ինքնաթիռները:
Lockheed P-3 Orion ափամերձ պարեկային օդանավերի ջոկատի միջոցով հետազոտել են ծովի մակերևույթի գրեթե 40,000 քառակուսի կմ տարածք: Օդանավի որոնման մեջ ներգրավված են վեց երկրների ուժեր:
Malaysia Airlines ընկերության 227 ուղևորներից և անձնակազմի 12 անդամներից բաղկացած՝ Կուալա-Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռն առանց խնդիրների մասին որևէ ազդանշան հաղորդելու անհետացել էր քաղաքացիական օդային երթևեկության կարգավարների ռադարային էկրաններից:










