Օլանդի նոր ճառագիրը գանգստա ռեփի մասնագետ է
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ունի նոր ճառագիր (նախագահական ելույթների հեղինակ), ով նաև գանգստա ռեփի մասնագետ է։
Ինչպես նշում է Euromag-ը, Պյեռ իվ Բոկեն, ով ավարտել է Ֆրանսիայի Ազգային վարչական դպրոցը, քաղաքական կարիերան սկսել է Լիոնել Ժոսպենի վարչապետության տարիներին։
Միևնույն ժամանակ Պյեռ Էվիլ կեղծանվան ներքո նա վարել է երաժշտաքննադատի կարիերան՝ մասնագիտանալով ամերիկյան գանգստա ռեփի բնագավառում։ Իսկ 2005թ. նա այդ թեմայով գիրք է հրատարակել։
Անդրադառնալով նախագահի ճառագրի պաշտոնում նշանակվելու լուրին՝ Բոկեն նշել է, որ Օլանդն անձամբ է գրում իր ելույթի տեքստերը, իսկ ինքն ուղղակի նախապատրաստում է դրանք։










