Սաակաշվիլին կոչ է արել Ուկրաինային միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին, գրում է Корреспондент-ը։
«Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան պետք է արագ անդամակցեն ԵՄ-ին և ստորագրեն ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ գործողությունների պլան»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ այդ դեպքում «Պուտինի ընդդիմադիրները կկարողանան տեսնել հակադրությունները և պոտենցիալ շահերը՝ իրենց սեփական իրողությունների դեմ պայքարելու համար», առավելապես դա վերաբերում է Ուկրաինային, կարծում է Սաակաշվիլին։










