Սնոուդենը չի զղջում գաղտնի տեղեկությունների բացահայտման համար
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ԶԼՄ-ներին է փոխանցել համացանցում քաղաքացիների լրտեսման մասին նյութեր, չի զղջում արածի համար, գրում է korrespondent.net-ը:
«Կրկին կանեի՞ նման բան: Իհարկե: Կարևոր չէ, թե ինչ կլինի ինձ հետ հիմա, ես արել եմ այն, ինչի իրավունքն ունեի: Ես երդում եմ տվել պաշտպանել Սահմանադրությունը: Ես չէի կարող մնալ մի կողմում, երբ տեսնում էի, թե ինչ լայնամասշտաբ են Սահմանադրության խախտումները»,- հայտարարել է Սնոուդենը Տեխաս նահանգում անցկացվող Soth by Southwest փառատոնի հետ տեսակամուրջի ժամանակ:
Նրա կարծիքով՝ համաշխարհային համացանցին անհրաժեշտ է հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսման մասին մեծ իրազեկություն և օգտատերերի մեծ տեխնիկական գրագիտություն: «Համացանցի ապագան կախված է IT հանրույթից,- հայտարարել է Սնոուդենը:










