Ընթացքի ժամանակ գնացքի վագոնի ոտնակը դիպել է 4-ամյա աղջկա
Հիվանդանոցից Ոստիկանության Թումանյանի բաժնում մարտի 10-ին՝ ժամը 18.25-ին,
հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2010 թ. ծնված Արևիկ Ղ.-ն:
Ըստ ծնողների հայտարարության` աղջիկը վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 15.40-ի սահմաններում, գնացքի գծերի մոտ խաղալիս, գնացքի անցնելու ընթացքում վագոնի ոտնակի հարվածելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:










