Ռոբերտ Քոչարյանը Երևանում է, Մոսկվա կմեկնի վաղը. Վիկտոր Սողոմոնյան

14:04 • 12.03.14

Tert.am–ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից՝ կապված «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարի հրապարակումներից մեկի հետ, որում նշված էր, թե Ռոբերտ Քոչարյանը որ ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստին, այլ արդեն մեկ շաբաթ է գտնվում է այնտեղ և փորձում է հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալում են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:


– Պարոն Սողոմոնյան ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը։


–Հրապարակումը իրականությանը չի համապատասխանում, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է՝ Երևանում է, և Մոսկվա է մեկնելու միայն վաղը: Եթե «Հրապարակ օրաթերթում հետաքրքրվողներ կան, ապա կարող եմ չվերթի համարը ասել, գան ճանապարհեն: Ըստ ամենայնի ինչ-որ մեկը լրագրողներից բժշկի կարիք ունի»։