Գ. Բեգլարյանը մեղադրեց ԲՀԿ-ական պատգամավորներին, ապա նշեց, որ ցեմենտը մեզ մոտ ավելի թանկ է, քան՝ Իսպանիայից ներկրվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զարմանում է, թե ինչու չի նկատվել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հետ կապված աշխատանքը:
Իր զարմանքը նա արտահայտեց Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին՝ ի պատասխան պատգամավոր Մնացական Մարտիրոսյանի հարցի՝ «Հյուսիս- Հարավ» ավտոմայրուղու շինարությունը ներկայում ի՞նչ փուլում է:
«Ես հասկանում եմ, որ ցեմենտ չենք առել, մեր Արարարատի մարզի ժողովուրդը թող հանգիստ լինի՝ առնելու ենք մարտի 17 –ից»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Բեգլարյանը նաև շատ զարմացավ, որ իրականացվող կարևոր աշխատանքի վրա «ԱԺ դահլիճում ստվեր են նետում»՝ հույս հայտնելով, որ իր խոսքը կլսի ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մարտի 17-ին, ապա նշեց, որ եղել է տեխնիկական պայման, որ բետոնացման աշխատանքները լինեն որակով, իսկ սա նշանակում է, որ գիշեր- ցերեկ օդի ջերմաստիճանը պետք է լինի 7 աստիճան տաքություն:
«Նախապատաստական ախատանքներն սկսվել են փերվարի 20 –ից »,-հայտարարեց Գագիկ Բեգլարյանը՝ հերքելով որոշ մեկնաբանություններ, թե ճանապարհի շինաշխատանքները հինգ տարի է՝ ձգձգվում են: Ըստ նախարարի՝ «դրանք ձգձգվում են 5 ամիս»:
«2009 –ին բանակցություններն սկսվել են, 2010-ին մրցույթը չի կայացել, 2011-ին կայացել է , աշխատանքներն սկսվել են 2013 –ի սեպտեմբերի 13-ին»,-հայատարեց Գագիկ Բեգլարյանը:
« Հինգ ամիս ուշացման պատճառները երեքն են. առաջինը շատ կարևոր տեխնիկական պատճառ էր. մեքենաների ներկրումը Հայաստան մի քանի ամիս ուշացավ, երկրորդը նախարարության և Կառավարության կողմից որակի պահանջն էր, երրորդ ՝ իսպանական կողմը՝ շինարարաները, ավելի մեծ եկամուտներ ունենալու համար ցանկանում էին ցեմենտը ներկրել Հայաստան, որովհետև մեր ցեմենտն ավելի քանկ է, քան ներկրվածը»,- հայտարարեց ՀՀԿ-ական նախարարը:










