Բուլղարիան, Ռումինիան ու ԱՄՆ-ն զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

15:37 • 12.03.14

Բուլղարիայի, Ռումինիայի և Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Սև ծովի արևմտյան հատվածում համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնք ավելի վաղ հետաձգվել էին անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

 

Ինչպես նշում է Взгляд-ը՝ Reuters-ին հղումով, զորավարժությունները պետք է կայանային դեռևս 2013թ.։ Դրանց նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ 3 պետությունների ռազմածովային ուժերի օպերատիվ համատեղելիությունը։

 

Զորավարժություններն անցկացվում են Ռումինիայի տարածքային ջրերում։ Դրանց մասնակցում են բուլղարական «Դրիզկի» արագընթաց հածանավը, 3 ռումինական նավ ու ամերիկյան Truxtun ականակիրը: Ամերիկյան կողմն ընդգծել է, որ Truxtun-ի ներկայությունը Սև ծովում որևէ կապ չունի Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հետ։