Բրիտանիայի արքայազն Ջորջի համար իսպանուհի դայակ են վարձել

01:13 • 12.03.14

Անգլիայի արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուիսի համր իսպանուհի դայակ են վարձել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ութ ամսական որդու՝ արքայազն Ջորջի համար ծնողները դայակ են գտել իրենց` Մալդիվյան կղզիներ այցի ժամանակ: Դայակին արդեն նկատել են փոքրիկ արքայազնի հետ` Hyde Park-ում զբոսնելիս:


Աղբյուրի տեղեկատվության համաձայն` դայակի անունն առայժմ չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա Մեծ Բրիտանիայում է ապրում արդեն 20 տարի, իսկ նախկինում զբաղվել է երկրի այլ հայտնի ընտանիքիների երեխաների դաստիարակությամբ:


Դայակը չունի ամուսին կամ զուգընկեր, այդ իսկ պատճառով նա կարող է իր աշխատանքին ավելի շատ ժամանակ տրամադրել:


Արքայական տանն այս նոր դայակը փոխարինել է վաստակած հանգստի անցած, արքայազն Ուիլիամին մեծացրած 71-ամյա Ջեսի Ուեբին: