Ամերիկացին խոստովանել է, որ ռազմական գաղտնիք է փոխանցել չինացի սիրուհուն
ԱՄՆ պաշտպանության նախարարության համար աշխատող Բենջամին Պիրս Բիշոպը խոստովանել է, որ իր չինացի սիրուհուն գաղտնի փաստաթղթեր է փոխանցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Բիշոպը, ինչպես պատմել է նրա փաստաբանը, որոշել է քննության հետ գործարքի գնալ, որի շրջանակում նա կընդունի իր մեղքը։
Բիշոպին սպառնում էր մինչև 20 տարի ազատազրկում: Թե գործարքից հետո նրան ինչ պատիժ է սպասվում, չի հաղորդվում:
59-ամյա պաշտոնաթող զինվորական Բենջամին Պիրս Բիշոպը մեղադրվել է գաղտնի ռազմական փաստաթղթերն իր սիրուհուն՝ 27-ամյա չինուհուն փոխանցելու համար: Չինուհու հետ նա հանդիպում էր 2011 թվականի ամառվանից: Թե ինչ քանակությամբ փաստաթղթերի մասին է խոսքը, հայտնի չէ:










