ԿՀՎ-ն մեղադրվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի համակարգիչները «կոտրելու» համար
ԱՄՆ-ի սենատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դայան Ֆայնսթայնը մեղադրել է Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) Կոնգրեսի աշխատակիցների համակարգիչները «կոտրելու» համար։
Ինչպես հայտնում է Газета-ն, Ֆայնսթայնն ընդգծել է, որ նման կարգի խախտումները հակասում են սահմանադրական սկզբունքներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ փաստերն ի հայտ են եկել ԿՀՎ-ի կողմից ձերբակալությունների ու հարցաքննությունների ժամանակ լիազորությունների չարաշահման դեպքերի առնչությամբ անցկացվող հետաքննությունների ժամանակ։
Ինչ վերաբերում է ԿՀՎ-ի արձագանքի դեմ ուղղված մեղադրանքներին, ապա հատուկ ծառայությունը դեռևս մեկնաբանություն չի արել։










