Facebook-ի աշխատակիցներին տարհանել են ընկերության շտաբ-բնակարանից

11:54 • 12.03.14

Ամերիկյան Facebook ընկերության բոլոր աշխատակիցներին տարհանել են Սան Ֆրանցիսկոյի կենտրոնական գրասենյակից՝ այն բանից հետո, երբ ընկերության հասցեին սպառնալիքներ են ուղղվել, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

 

Նախօրեին երեկոյան տեղի ոստիկանությունը կասկածելի զանգ է ստացել: Անհայտ է, սակայն, թե զանգողը կոնկրետ ինչ սպառնալիք է հնչեցրել:

 

Զանգից հետո բոլոր աշխատակիցներին դուրս են բերել և զննել են գրասենյակի տարածքը: Ոստիկանները սպառնալիք ներկայացնող որևէ բան չեն հայտնաբերել և ենթադրել են, որ դա կեղծ ահազանգ է եղել: