Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել հույներից
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Հունաստան կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել նացիստների գործողություններին զոհ դարձածների ու տուժածների հարազատներից։
Ինչպես նշում է Euromag-ը, Գաուկի խոսքը մասնավորապես վերաբերել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական Լիգիադես գյուղում նացիստների իրականացրած սպանդին։
Մինչդեռ հույներն այն կարծիքին են, որ Գերմանիայի կառավարության վճարած փոխհատուցումը քիչ է և պահանջում են, որպեսզի գումարի չափն ավելանա։
Սրան ի պատասխան Գերմանիայի նախագահը հայտնել է, որ թեև իր երկիրը բարոյական պարտավորություններ ունի պատերազմի ժամանակ գործած սպանությունների համար, այնուհանդերձ պաշտոնական Բեռլինը մտադիր չէ քննարկել փոխհատուցումների ավելացման հարցը։










