Հայիթցիները խոլերայով վարակվելու համար փոխհատուցում են պահանջում ՄԱԿ-ից
Հայիթիի մոտ 1.600 բնակիչ ՄԱԿ-ին ուղղված կոլեկտիվ հայց է ներկայացրել՝ 2010 թվականին խոլերայի համաճարակից երկրի բազում բնակիչների մահվան առնչությամբ:
Գումարային փոխհատուցման պահանջով հայցը ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան, գրում է Взгляд-ը։
Հայցվորները ցանկանում են, որ ամերիկյան դատարանը ՄԱԿ-ին զրկի անձեռնմխելիությունից և պատասխանատու ճանաչի կարիբյան այդ պետություն Նեպալից խաղաղապահներ ուղարկելու համար, որոնց տեղացի բնակիչները համարում են հիվանդության աղբյուր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ խոլերայի համաճարակն ազդել է ընդհանուր առմամբ մոտ 700 հազար հայիթցիների վրա և խլել նրանցից առնվազն 8.400-ի կյանքը:
2013 թվականի փետրվարին ՄԱԿ-ը մերժել է իրեն ուղղված համանման կոլեկտիվ հայցը:










