Ճապոնական ավիաընկերության բորտուղեկցորդուհիները բողոքել են կիսաշրջազգեստի կարճ լինելուց

00:22 • 12.03.14

Ճապոնական Skymark Airlines բյուջետային ավիաընկերության բորտուղեկցորդուհիները բողոքել են նոր համազգեստից, որի ոչ ցանկալի տարրերից մեկը կարճ կիսաշրջազգեստն է:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, բորտուղեկցորդուհիները բողոքել են, որ իրենց կիսաշրջազգեստները չափազանց կարճ են:


Բորտուղեկցորդուհիների արհմիությունը դիմել է ավիաընկերության ղեկավարությանը՝ հայցով, որում նշում է, որ «ընկերությունն իր աշխատակցուհիներին վերաբերում է ինչպես ապրանքի»՝ մեկնաբանելով, որ ուղեկցորդուհիների նոր հագուստը կիրառվել է նոր հաճախորդներ գրավելու համար: