Հարգելի ընթերցողներին՝ սիրելի խմբագրությունից. Lenta.ru-ի ողջ անձնակազմն իր կարծիքն է հայտնել գլխավոր խմբագրի հեռացման մասին
Lenta.ru լրատվական գործակալության անձնակազմը հոդված է հրապարակել, որում իր վերաբերմունքն է հայտնում՝ կապված գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյի հեռացման և նրա պաշտոնում արտաքին հաղորդակցության հարցով փոխխմբագիր Ալեքսեյ Գորեսլավսկիին նշանակելու հետ: Ստորև ներկայացնում ենք Lenta.ru-ի աշխատակիցների պատրաստած հոդվածը:
«Հարգելի´ ընթերցողներ,
Այսօր՝ մարտի 12-ին, Афиша-Рамблер-SUP միացյալ ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտը աշխատանքից հեռացրել է Գալինա Տիմչենկոյին՝ նրա փոխարեն նշանակելով Ալեքսեյ Գորեսլավսկիին: Ցավալի է, սակայն դա աշխատակազմի փոփոխություն չէ, այդ իսկ պատճառով որոշ մեկնաբանություններ են ահրաժեշտ: Մեր կարծիքով՝ այս նշանակումն անմիջական ճնշում է խմբագրության վրա: Անկախ գլխավոր խմբագրի հեռացումն ու նոր ղեկավարի նշանակումն անմիջապես Կրեմլի գրասենյակներից արդեն ԶԼՄ-ների մասին օրենքի խախտում է, որում խոսվում է գրաքննության անթույլատրելիության մասին:
Մենք ենթադրում ենք, որ նրանք կգան նաև մեր ետևից: Սակայն մենք հավատում ենք, որ այս իրավիճակը մշտական չի լինի: Ամեն դեպքում դուք, հարգելի´ ընթերցողներ, պետք է այդ մասին իմանաք:
Ձեր սիրելի խմբագրություն»:
Հոդվածը ներկայացվել է խմբագրության ողջ անձնակազմի կողմից:










