Մադուրոն սկսել է ռադիոյով հաղորդում վարել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ երկրի ազգային ռադիոյով սկսել է սեփական հաղորդաշարը վարել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ դա «ժողովրդի հետ այլ մակարդակի զրույցների շարք» է լինելու, որոնց ժամանակ օգտագործվելու են շփման տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ սոցցանցերի օգնությամբ։
Հաղորդվում է, որ առաջին ռադիոհաղորդման ընթացքում Մադուրոն պատմել է իր երաժշտական նախասիրությունների և Կարակասի արևմուտքում անցած դժվար մանկության մասին։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահը հայտարարել էր, որ երկրում բողոքի շարժումների դեմ ուժային մեթոդներին այլընտրանք չի տեսնում։










