ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի սահմանների մոտ հետախուզական առաքելություն սկսելու մասին

16:16 • 12.03.14

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը մարտի 12-ին հայտարարել է Ուկրաինայի սահմանների մոտ հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման երկու ինքնաթիռներ ուղարկելու մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Ինքնաթիռները թռչելու են Ուկրաինայի սահմանի երկայնքով՝ Լեհաստանի և Ռումինիայի տարածքների վրայով, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ են: Ուկրաինայի օդային տարածք նրանք չեն թռչելու:

 

Ինքնաթիռների հնարավորությունները նրանց թույլ են տալիս հետևել օդային իրավիճակին մոտ 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:

 

Ավելի վաղ Լեհաստան են ժամանել ամերիկյան F-16 կործանիչները, որոնք նույնպես հսկում են օդային տարածքը: Բացի այդ, Լեհաստան և Ռումինիա է նախատեսվում ուղարկել դաշինքի անդամ երկրների ռազմաօդային լրացուցիչ ուժեր՝ վարժանքներ անցկացնելու նպատակով: