Նյու Յորքում պայթյուն է տեղի ունեցել. առնվազն 11 մարդ է տուժել
Նյու Յորքի կենտրոնում չորեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հարկանի բնակելի շենքը մասամբ ավերվել է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ NBC-ին հղումով, պայթյունից առնվազն 11 մարդ է տուժել: Փրկարարները փլատակների տակից մի քանի մարդու են դուրս բերել, այդ թվում՝ երեխայի: Պայթյունից առաջացած ծուխը պատել է ողջ թաղամասը:
Շենքի մի մասն ամբողջությամբ փլուզվել է, տուժել են նաև հարևանությամբ կայանված մեքենաները: Հեռուստաընկերության տվյալներով՝ կառույցի առաջին հարկում եկեղեցի է տեղակայված եղել, իսկ վերին հարկերում՝ բնակարաններ: Փրկարարների տվյալներով՝ միջադեպի ահազանգն ստացվել է Մանհեթենից:













