Բարաք Օբամայի վարկանիշն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի. հարցում
Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի ու NBC հեռուստաալիքի համատեղ անցկացրած հարցման արդյունքների՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի։
Ինչպես նշում է Газета-ն, Օբամայի վարած քաղաքականությանն աջակցողների թիվը մարտ ամսին ընկել է մինչև 41%, մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը եղել է 43%։
Հարցման արդյունքները վկայում են, որ Օբամայի քաղաքականությանը չաջակցողները կազմում են հարցվածների 54%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է նրա նախագահության տարիների համար։
Հարցվածների 57%-ը վստահ է, որ ԱՄՆ-ն առայսօր գտնվում է ռեցեսիայի վիճակում, իսկ հարցվածների 1/3-րդի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի կզարգանա եկող տարում։










