Ջորջ Սորոսը կանխատեսել է ԵՄ փլուզումը
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսն իր նոր՝ «ԵՄ ոբերգությունը» գրքում վերլուծել է այս տնտեսական և քաղաքական միավորման իրավիճակը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Փորձագետի կարծիքով՝ ներկա պահին ԵՄ-ում ուժեղանում է հզոր ֆինանսական և տնտեսական անհավասարակշռությունը: Նա նշել է, որ Ուկրաինայի բնակչության մի մասի՝«Եվրոպա հասնելու» ցանկությունը երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել:
«Եվրոպական Միության և եվրագոտու հիմնական խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու երկրների և պարտապանների միջև անդունդը շարունակվում է ընդլայնվել: Եվրամիությունը գնում է տևական լճացման, որը կմեծացնի անհավասարակշռությունը: Ցավոք, ԵՄ-ն չի կարող դիմակայել այդ ճգնաժամի ճնշմանը»,- նշել է ֆինանսիստը:
Սորոսը գրել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը կարող էր լինել Գերմանիայի՝ ԵՄ-ից առանձնանալը, սակայն նման քայլի գնալու հնարավորությունն արդեն բաց է թողնվել:Ներկա պահին եվրագոտու խնդիրն այն է, որ եվրոյի արժեքը պահպանելու հարցում Գերմանիան անհրաժեշտ միջոցառումներից իրականացնում է միայն նվազագույնը:
Ամերիկացու կարծիքով՝ ԵՄ-ում ֆինանսական սուր ճգնաժամն անցել է, բայց այժմ կառույցում նշմարվում է քաղաքական ճգնաժամ:










