Կարեն Շահնազարովն ու ևս 85 մշակույթի գործիչ աջակցություն է հայտնել Ղրիմում Պուտինի քաղաքականությանը

11:17 • 12.03.14

Արվեստի ու մշակույթի 86 ռուսաստանցի գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, հայտնում է «Դոժդ» հեռուստաընկերությունը:

 

Նրանք բաց նամակ են հրապարակել ՌԴ Մշակույթի նախարարության կայքում, որի տակ ստորագրել են 86 գործիչներ: Նրանց թվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Նադեժդա Բաբկինան, Յուրի Բաշմետը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Գազմանովը, Բորիս Գրաչևսկին, Լև Լեշչենկոն, Պավել Լունգինը, Վլադիմիր Սպիվակովը, Օլեգ Տաբակովը, Գենադի Խազանովը, Զուրաբ Ծերեթելին, Կարեն Շահնազարովը և այլք:

 

«Այս օրերին, երբ որոշվում է Ղրիմի ու մեր հայրենակիցների ճակատագիրը, Ռուսաստանի մշակույթի գործիչները չեն կարող սառնասիրտ և անտարբեր դիտորդներ լինել... Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ժողովուրդների ու մշակույթների ընդհանրությունն ամուր ապագա ունենա: Ուստի մենք հստակորեն հայտարարում ենք Ուկրաինայի և Ղրիմի հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի դիրքորոշմանը մեր աջակցությունը»,- ասված է նամակում: