Ամերիկյան մանկապարտեզում երեխայի մոտ 48 փաթեթ հերոին է հայտնաբերվել

09:33 • 12.03.14

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մանկապարտեզներից մեկում երեխայի մոտ 48  փաթեթ հերոին է հայտնաբերվել, հայտնում է NBC News-ը:

 

Երկու տարեկան երեխան թմրանյութը մանկապարտեզ է բերել տանից, ենթադրվում է, որ դա պատկանել է նրա 27-ամյա հորը: Նա ձերբակալվել է: Փաթեթները եղել են երեխայի բաճկոնի մեջ:

 

Ոստիկանությունը հայտնել է, որ այլ երեխաներ ձեռք չեն տվել թմրանյութին, սակայն ծնողներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ իր երեխան չհասկանալով թմրանյութ է փորձել:

 

Մանկապարտեզի տնօրինությունը կատարվածը չի մեկնաբանել: