Ամերիկացի ուսուցիչը մանկական պոռնոգրաֆիա պատրաստելու համար 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:13 • 12.03.14

Վաշինգտոնի դաշնային դատարանն ուսուցիչ Էրիկ Տոտին 25 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար։

 

Հետաքննությունների դաշնային բյուրոն 2012թ.-ին նրան ընդգրկել էր ամենափնտրվող միջազգային հանցագործների ցանկում։ 2013թ.-ին նա Նիկարագուայից արտահանձնվել էր ԱՄՆ-ին։

 

Քննության արդյունքում պարզվել էր, որ հանցագործը երկար տարիներ կեղծ փաստաթղթերով բնակվել է ԱՄՆ-ում և Հարավային Ամերիկայում։ Նա ցանկացել է տեղավորվել ԱՄՆ Արկանզաս և Տեխաս նահանգների դպրոցներում։

 

Դատապարտվածը խոստովանել է մեղքը։