2014թ. ամենաերիտասարդ միլիարդատերերը. Forbes (լուսանկարներ)

12:30 • 12.03.14

Լուսանկարում Պերենա Քեյն է

 

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսի հրապարակած 2014թ. ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ներառված է 40 տարեկանը չլրացած 31 մարդ։

 

Ինչպես նշում է forbes.ru-ն, միլիարդատերերն իրենց հորիզոնականները զբաղեցրել են ոչ թե ըստ ունեցած կարողության, այլ ըստ տարիքի։ Նշվում է, որ այս տարի ամենամյա վարկանիշային աղյուսակից դուրս են մնացել Google ընկերության համահիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը, ովքեր դարձել են 40 տարեկան։

 

Այս տարի 2013թ. վարկանիշային աղյուսակի առաջատարին՝ Դասթին Մոսկովիցին, առաջին հորիզոնականից «վտարել է» 24-ամյա չինուհի Պերենա Քեյը, ում կարողությունը գնահատվում է 1.3 մլրդ դոլար։

 

Քեյին է պատկանում Logan Property Holdings-ի բաժնետոմսերի 85%-ը։ Բացի այդ, նա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Քեյը Լոնդոնի համալսարանում տնտեսագիտության ու ֆինանսների գծով բակալավրի աստիճան է ստացել։

 

2. Դասթին Մոսկովից

 


Facebook սոցկայքի ստեղծման ակունքներում կանգնած 30-ամյա Մոսկովիցի կարողությունը գնահատվել է 6.8 մլրդ դոլար։

 

3. Մարկ Ցուկերբերգ

 


Facebook-ի 29-ամյա համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի կարողությունը գնահատվել է 28.5 մլրդ դոլար։

 

4. Անտոն Կատրեյն-կրտսեր


Աշխարհում ալեհավաքի խոշորագույն ու ամենահին արտադրողի՝ Kathrein-Werke AG ընկերության 29-ամյա տնօրեն Անտոն Կատրեյնի կարողությունը գնահատվել է 1.35 մրդ դոլար։

 

5. Դրյու Հյուսթոն

 


Dropbox-ի 30-ամյա համահիմնադիր ու գործադիր տնօրենը վարկանիշային աղյուսակի նորեկն է, ում կարողությունը 1.2 մլրդ դոլար է։

 

6. Ալբերտ ֆոն Տուրն ի Տակսիս

 


30-ամյա կոմսն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում դեռևս 8 տարեկանում, սակայն նա պաշտոնապես ժառանգել է իր կարողությունը 2001թ.՝ դառնալով 18 տարեկան։ Forbes-ը կոմսի կարողությունը գնահատել է 1.8 մլրդ դոլար։

 

7. Սքոթ Դունկան


31-ամյա Սքոթ Դունկանն ԱՄՆ-ի ամենացանկալի փեսացուներից է, ով իր 6.3 մլրդ կարողությունը ժառանգել է գործարար հորից։

 

8. Էդուարդո Սավերին

 


31-ամյա Սավերինը, ով Facebook-ի համահիմնադիրներից է, եղել է նախագծի առաջին ներդրողն ու ֆինանսական տնօրենը։ Նրա կարողությունը գնահատվել է 4.1 մլրդ դոլար։

 

9. Յան Հուեյան

 


Չինաստանի ամենահարուստ կինը՝ 32-ամյա Յան Հուեյանը, Country Garden ընկերության փոխնախագահն է, ում կարողությունը 6.9 մլրդ դոլար է։

 

10. Ֆահդ Հարիրի

 


Լիբանանի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 33-ամյա կրտսեր որդին հոր մահից հետո ժառանգել է Saudi Oger կոնգլոմերատի բաժնետոմսերը։ Նրա կարողությունը 1.2 մլրդ դոլար է։