Ժիրինովսկին առաջարկում է ռուսական այբուբենից հանել «Ы» տառը

13:25 • 12.03.14

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է ռուսական այբուբենից հանել «Ы» տառը, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

ՌԴ Պետդումայի նիստից առաջ Ժիրինովսկին հայտարարել է. «Վերացնել այդ զզվելի տառը։ Դա ասիական է, և այդ պատճառով մեզ չեն սիրում Եվրոպայում»։

 

Նա նշել է, թե այդ տառը ներմուծվել է «մոնղոլներից», և ոչ մի եվրոպական լեզվում այն չկա։ «Կոկորդային հնչյուն է։ Այդպես միայն կենդանիներն են խոսում։ «Ի»-ն լիովին բավարար է»,-ասել է նա։

 

Փետրվարին Ժիրինովսկին հայտարարել էր, թե շուրթերով համբուրվել չի կարելի, «պետք է համբուրել միայն ճակատը», և առաջարկել է համբույրի հատվածն ախտահանել սպիրտով։

 

Հունվարին գործիչը խորհուրդ էր տվել սեքսով զբաղվել ոչ հաճախ, քան տարվա ընթացքում 4 անգամ։ Անցյալ տարվա նոյեմբերին Ժիրինովսկին հայտարարել էր, թե հրաժարվել է միս օգտագործելուց և նույնը պահանջելու է կուսակցության անդամներից։