Խարդախության 8, յուրացման 3 դեպք, շորթում և կողոպուտ, օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:37 • 13.03.14

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 9, խարդախության` 8, յուրացման` 3, շորթման, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են:


Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 2 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։