Սաուդյան Արաբիայում «շվեդական սեղան» մատուցման ձևն արգելող ֆեթվա է արձակվել

22:44 • 13.03.14

Սաուդյան Արաբիայում ֆեթվա է արձակվել, որն արգելում է ռետորաններում և հյուրասրահներում հաճախորդների համար «շվեդական սեղան» տիպի ընդունելություն կազմակերպել:


Ինչպես ներկայացնում է newsru.com կայքը՝ աստվածաբան Սալեհ ալ-Փաուզանի խոսքով՝ սննդի՝  անսահմանափակ քանակով օգտագործումը հակասում է շարիաթի օրենքներին:


Մուսուլման գիտնականը համոզված է, որ իրական հավատացյալները պետք է վճարեն միայն այնքանի համար, ինչքան պատվիրել են՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս: «Նա, ով մտնում է ռեստորան, որտեղ անսահմանափակ քանակով սնունդ է մատուցվում և նախապես չի հայտնում, թե ինչքանի է մտադիր սնվել, խախտում է օրենքը», - աղբյուրը մեջբերում է ալ-Փաուզանի խոսքը: