Կիևի կենտրոնում բանկ գրավողները հանձնվել են

12:36 • 13.03.14

Կալաշնիկով ինքնաձիգներով զինված անձինք, որոնք գիշերը գրավել էին «Ուկրբիզնեսբանկի»՝ Կիևի կենտրոնում գտնվող մասնաճյուղը, հանձնվել են՝ իրավապահների հետ բանակցություններից հետո:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը դիմակավոր մարդկանց դուրս են բերել բանկից։ Նրանց խուզարկել են և վերցրել զենքերը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի տասնյակ մարդ գիշերը մտել է բանկ, փակել անվտանգության աշխատակիցներին և փորձում է մտնել գումարի պահման վայր։