Ռուսաստանը կործանիչներ ու ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Բելառուսում

18:02 • 13.03.14

Ռուսական օդուժը Բելառուսի «Բոբռույսկ» ռազմական օդանավակայան է ուղարկել 6 հատ Су-27 կործանիչ և 3 հատ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Բելառուսի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ հունվարից երկրում Զինված ուժերի մարտական պատրաստվածության ստուգում է անցկացվում։

 

Երկրորդ փուլում ստուգվելու է հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգը։

«Այդ նպատակով բելառուսական կողմը ՌԴ-ին առաջարկել է մարտի 13-ին մասնակցել համատեղ ձևաչափով զորավարժություններին»,-ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

 

Ռազմական գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Բելառուսի հարևան պետություններում զորքերի ծավալի մեծացման դեպքում Բելառուսը համարժեք պատասխան քայլեր է ձեռնարկելու։