«Աշխարհի ամենացանկալի իտալուհի» Մոնիկա Բելուչին ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի իտալուհիներից մեկը, տղամարդկանց մեծ մասի կարծիքով՝ մոլորակի ամենագեղեցիկ կինը՝ Մոնիկա Բելուչին, սիրելի դիզայներներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆանո Գաբանայի ընկերակցությամբ ժամանել է Մոսկվա։
Ինչպես նշում է Tatler-ը, Ռուսաստանում իտալացիների «արկածները» սկսվել են հանրահայտ «ՑՈՒՄ» առևտրի կենտրոնում, որտեղ եռյակը մի ժամ շարունակ ինքնագրեր է բաժանել երկրպագուներին, և ավարտվել փակ դռների հետևում ընթացող բարեգործական ընթրիքով։
Ամսագիրը նկատում է, որ 2 վայրում էլ Բելուչին հավատարիմ է մնացել իր սիրելի «դրես կոդին»՝ կրելով Dolce&Gabbana-ի սև դասական զգեստ ու կարմիր շրթներկ։
Elle.ru-ն հավելում է, որ Բելուչին հայտնի դիզայներների հետ Մոսկվա է ժամանել «ՑՈՒՄ»-ում Dolce&Gabbana-ի նոր խանութի բացման, ինչպես նաև շրթներկի նոր հավաքածուի շնորհանդեսի կապակցությամբ։




























