Ռուսաստանում ամեն տարի հարյուրավոր սպիտակ կետեր են որսում վարժեցնելու նպատակով, որոնց կեսն է միայն ողջ մնում (լուսանկարներ)

21:36 • 13.03.14

Բելուգաներին կամ սպիտակ կետերին, որոնք բնակվում են ակվարիումներում, սովորաբար վարժեցնում են մարդկանց զվարճացնելու և ներկայացումներ կազմակերպելու համար:


Սակայն, ինչպես հայտնում է Daily Mail-ը, կենդանիները բազմաթիվ փորձությունների են ենթարկվում մինչ վարժեցման փուլը: Ռուսաստանի հյուսիսում տեղակայված Նիլմոգուբա փոքրիկ գյուղում (Լոուխսկի շրջան) հարյուրավոր մարդիկ ամեն տարի բելուգաների որս են իրականացնում՝ նրանց հետագայում վարժեցնելու նպատակով: Սակայն կենդանիներից ոչ բոլորն են ողջ մնում:


Մասնագետների թիմին որս անելու թույլտվություն է տրվում՝ հետագայում նրանց վարժեցնելու նպատակով, ինչը 6 ամիս է տևում, և եթե կետերն ապրում են, նրանց տեղափոխում են կրկես կամ Ռուսաստանի ակվապարկերից մեկը:

 

Լուսանկարում պատկերված կետը, որին որսացել են անցյալ աշնանը, ստացել է Պետրովիչ անունը: Այժմ կենդանին վարժվել է մարդկանց ներկայությանը: Շուտով 12-ամյա կետին կտեղափոխեն Մոսկվա:

 

Ամեն տարի որսված հարյուրավոր բելուգաներից երկուսից մեկը հրաժարվում է ուտել իր համար բերված կերը: Եթե կենդանին չի հարմարվում միջավայրին ստրեսի պատճառով կամ ուտելիքի պակասից, նա կարող է շատ արագ մահանալ: