Մոտ 50 մեքենայի մասնակցությամբ վթար ԱՄՆ-ում. կան զոհեր

10:33 • 13.03.14

ԱՄՆ-ի Օհայո նահանգում մոտ 50 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, մինչդեռ տուժածների թիվն անհայտ է։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, հաղորդվում է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ոստիկանը, ով դեպքի վայր է ժամանել և սեղմված է մնացել 2 մեքենայի արանքում։

 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացած խոշոր ՃՏՊ-ն տեղի է ունեցել Տոլիդո և Քլիվլենդ քաղաքները միացնող մայրուղում։ Միջադեպի հետևանքով գոյացել է մոտ 12 կմ երկարությամբ խցանում։