Վայոց ձորում մերկասառույցի հետևանքով մեքենաներ են արգելափակվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Վայքի և Սիսիանի ՃՇՇ-ների աշխատակիցներն ավազով և աղով կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա: Տվյալ ճանապարհահատվածը դարձել է երթևեկելի:










