Չինական արբանյակը գտել է անհետացած Boeing-ի կործանման ենթադրյալ վայրը

08:56 • 13.03.14

Չինական արբանյակը հայտնաբերել է անցյալ շաբաթ անհետացած Malaysia Airlines ինքնաթիռի անհետացման ենթադրյալ վայրը. տեղեկացնում է kommersant.ru-ն:


Լուսանկարի վրա երեք օբյեկտ է պատկերած, որոնք, հնարավոր է, կործանված ինքնաթիռի մնացորդներ են:


Լուսանկարները հրապարակել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության վարչությունը:


Հաղորդվում է, որ դրանք արվել են ինքնաթիռի անհետացումից մեկ օր անց՝ մարտի 9-ին, սակայն հրապարակվել են միայն մարտի 12-ին:


Հայտնաբերված օբյեկտներից ամենամեծը 24 մետր երկարություն և 22 մետր լայնություն ունի:


Ինքնաթիռի կործանման հնարավոր վայրին դարձյալ մոտենում են Վիետնամի որոնողա-փրկարարական ծառայության աշխատակիցները: «Վերջին 3 օրերին մենք արդեն այնտեղ ենք ուղարկել ինքնաթիռներ՝ ստուգելու տեղանքը: Այսօր ևս ինքնաթիռ կուղարկվի այնտեղ», - ասել է Վիետնամի տրանսպորտի նախարարը:


Մալայզիայի իշխանությունները ևս փրկարարներ են ուղարկելու չինական արբանյակների ֆիքսած վայրը: