Ղրիմի իշխանությունները ճիշտ չեն համարում Ռուսաստանի որևէ մարզի կազմում ընդգրկվելը

15:49 • 13.03.14

Ղրիմի իշխանությունները ճիշտ չեն համարում ինքնավար հանրապետության ներառումը ՌԴ մարզերից որևիցե մեկի կազմում՝ Ռուսաստանին միանալու դեպքում. РИА Новости գործակալությանն ասել է ինքնավարության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը։

 

Նրա խոսքով՝ Ղրիմի իշխանությունները ՌԴ-ի կազմ մտնելուց հետո պետք է ստեղծեն մի շարք կառույցներ, որոնք չեն եղել Ուկրաինայի կազմում, բայց կան Ռուսաստանում, օրինակ՝ Քննչական կոմիտեի հանրապետական ստորաբաժանում։
 

«Կարծում եմ, որ Ղրիմում կպահպանվի նախագահի ներկայացուցչի ինստիտուտը։ Եթե մենք չմտնենք դաշնային որևէ շրջանի մեջ, իսկ դա, իմ կարծիքով, սխալ կլինի, մեզ կպահանջվի նախագահի ներկայացուցչություն։ Հաշվի առնելով, որ մենք ռազմաբազա ունենք՝ Սևաստոպոլը, նախագահի ներկայացուցչությունն օգտակար կլիներ համակարգելու դաշնային ենթակառուցվածքները, ուժային, վարչական կառույցները, ինչպես նաև ՏԻՄ մարմինների աշխատանքը»,-ասել է Կոնստանտինովը։