Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ, մարզերում՝ անձրև

19:44 • 13.03.14

Հանրապետության տարածքում մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ:

 

14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 Քամին՝ արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքանով կբարձրանա: 

 

 

Երևանում մարտի 14-16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Երևանի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.20C (1999 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.10C (1985 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.30C