Գերմանացի խորհրդարանականն Ադրբեջանի ԱԳՆ-ին խնդրել է հանել իր անունը «սև ցուցակից»

17:22 • 13.03.14

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմեն, ում անունը հայտնվել էր Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, խնդրել է հանել իր անունն այդ ցանկից։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։

 

Աբդուլլաևի խոսքով՝ Կլիմկեն իր դիմումում գրել է, որ 2013թ.-ի սեպտեմբերին ԼՂ կատարած այցը նախապես պլանավորված չի եղել, և նա չի իմացել այն հետևանքների մասին, որոնք կարող էին ծագել այդ պատճառով։

 

Գերմանացի պատգամավորը հայտարարել է, թե ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ափսոսում է այդ «անօրինական այցի» համար։

 

Հետագայում նա խոստացել է զերծ մնալ այդ քայլից, և խնդրել է իր անունը հանել «անցանկալի անձանց» ցանկից։