Հոնկոնգում կինը բռնաբարությունից հետո մասնատել է իր սիրեցյալին
Հոնկոնգի դատարանը քննել է 41-ամյա Յուն Կիի գործն առ այն, որ սիրեցյալի կողմից բռնաբարված կինը դաժանորեն սպանել է նրան: Այս մասին հաղորդում է News.ru-ն՝ հղում կատարելով The South China Morning Post-ին:
Բռնաբարությունից հետո կինը քնեցրել է սիրեցյալին, այնուհետև կտրել վերջինիս սեռական օրգանները և դրանք նետել զուգարանակոնքի մեջ:Երբ տղամարդն արթնացել է ցավից, կինը վերցրել է մուրճը և բազմաթիվ հարվածներ հասցրել նրան:
Վրեժի զոհ է դարձել 32-ամյա երաժիշտ Չժոու Հոյը:
Քննիչների վարկածի համաձայն՝ 2012թ.-ին Հոյն իր սիրելիից 200.000 հոնկոնգյան դոլար (գրեթե 26 հազար ԱՄՆ դոլար) էր խնդրել, որպեսզի ավտոմեքենա գնի, սակայն Յունը մերժել է նրան, որից հետո սիրեցյալը զայրացել է և ծեծել կնոջն ու նրա 4-ամյա դստերը, այնուհետև նա մերկացրել է կնոջը և բռնաբարել: Մինչ այդ կինը մի քանի անգամ պարտքով գումար էր տվել սիրեցյալին, բայց ետ չէր ստացել իր փողերը: Վերջին անգամ կնոջից 130.000 հոնկոնգյան դոլար ստանալով՝ տղամարդն անհետացել էր: Նրանից երեխայի սպասող կինը հայտնաբերել էր նրան և պարզել, որ մուսնացած է: Տղամարդը խորհուրդ էր տվել հեռացնել երեխային:
Յունն իր սիրեցյալից վրեժ է լուծել Սուրբ Ծննդյան տոների ընթացքում՝ 2012թ.-ի դեկտեմբեր 26-ին:










