Անջելինա Ջոլին հաստատել է, որ ևս մի վիրահատության կենթարկվի

12:00 • 13.03.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է ևս մի վիրահատություն, գրում է Газета-ն։

 

The Entertainment Weekly պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին հաստատել է, որ պլանավորել է ձվարանների հեռացման վիրահատություն՝ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու համար։

 

Նախորդ տարի Ջոլին հեռացրել էր կրծքագեղձերը՝ կրծքի քաղցկեղի առաջացման մեծ ռիսկի պատճառով։ Սակայն գենետիկական անալիզը ցույց է տվել ձվարանների քաղցկեղի առաջացման հակում։

 

Անջելինա Ջոլին պատմել է, որ շատ է շփվում նման խնդիրներ ունեցող մարդկանց հետ և մեծ աջակցություն է ստանում նրանցից՝ հաջորդ փուլը հաղթահարելու համար։